fbpx
Աշխարհ

ԱՄՆ ում ալիգատորը լճակի մոտ կերել է պիտբուլին

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում ալիգատորը լճակի մոտ զբոսանքի ժամանակ կերել է 45 կգ-անոց պիտբուլտերիերին: Այս մասին հաղորդում է Bay News 9-ը:

Շան տիրուհու խոսքով՝ նա զբոսնել է ջրամբարից քիչ հեռու, երբ ալիգատորը դուրս է ցատկել ջրից եւ արագ քաշել ու իր հետ տարել կենդանուն:

Նա նշել է, որ ալիգատորն այնքան արագաշարժ է եղել, որ շունն այլ հնարավորություն չի ունեցել:

Կինը հավելել է, որ ալիգատորը առնվազն 3 մ երկարություն ուներ:

Դեպքից հետո լճակին մոտ են ժամանել  ալիգատորներին որսացող մասնագետները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ