Աշխարհ

ԱՄՆ-ում կորոնավիրուսի նոր բռնկում է նկատվում. 30,040 նոր դեպք. Worldometers

Worldometers պորտալից նոր տեղեկատվություն ենք ստանում` աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակի մասին:

Պորտալից տեղեկանում ենք, որ այսօր` հունիսի 28-ին ԱՄՆ-ում կորոնավիրուսային հիվանդության 30,040 նոր դեպք է արձանագրվել:

Հայտնենք, որ ընդհանուր հաստատված դեպքերի թիվը 2,582,996 է, որոնցից առողջացել է` 1,071,450 և մահացել` 127,986-ը:

Հաշվի առնելով նոր ցուցանիշները կարելի է ենթադրել, որ երկրում կորոնավիրուսի բռնկման նոր ալիք է առաջացել, քանի որ վերջին շրջանում հաստատված դեպքերի թիվը չէր հատում 20 հազարի սահմանը:

Տվյալներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ