Աշխարհ
13:30 16/03/2020

ԱՄՆ-ում դեղերի դեֆիցիտ չի լինելու. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել ամերիկայի առևտրային ցանցերի զեկավարների հետ: Հեռախոսազրույցից հետո երկրի նախագահը հայտնել է, որ ԱՄՆ կորոնավիրուսի համաճարակի բռնկման և տարածման ֆոնին դեղերի դեֆիցիտ չի ունենա:

«Բոլոր ղեկավարները սերտորեն համագործակցում են դաշնային կառավարության, Սենատի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ` պարենային ապրանքների և առաջին անհրաժեշտության ապրանքների մշտական առկայությունն ապահովելու համար:

Նախարարն հայտնել է, որ մթերքներ և այլ ապրանքներ նախօրոք գնելու որևէ անհրաժեշտություն նույնպես չկա:

Հիշեցնենք, որ Թրամփը համազգային արտակարգ դրություն է հայտարարել մարտի 13-ին: Դա թույլ կտա հեշտացնել  վիրուսի տարածման դեմ պայքարի համար դաշնային բյուջեից քաղաքային և նահանգային իշխանություններին միջոցներ հատկացնելու գործընթացը:

Այս մասին հայտնել է Սպիտակ Տան մամուլի ծառայությունը:

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ