fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով երեխաներ են զոհվել

ԱՄՆ Ալաբամա նահանգի Մոբիլ քաղաքում ավագ դպրոցի մարզադաշտում ֆուտբոլային խաղից հետո տեղի ունեցած հրաձգության հետեւանքով առնվազն 6 մարդ է գնդակահարվել, 4-ը վիրավորվել: Այս մասին հայտնում է Fox News-ը:

Ոստիկանությանը վկայակոչելով՝ հեռուստաալիքը հայտնում է, որ տեղի ունեցածի փաստով 2 մարդ է ձերբակալվել, սակայն առայժմ պարզ չէ՝ նրանք արդյոք կասկածյալներ են, թե ոչ:

Զոհերի տարիքը տատանվում է 15-ից մինչեւ 18-ի սահմաններում։ Նշենք,որ տուժածներից մեկի մոտ նոպա է սկսվել:

Հրաձգությունը տեղի է ունեցել Լեֆլոր եւ Ուիլյամսոն ավագ դպրոցների միջեւ ֆուտբոլի խաղի ավարտից անմիջապես հետո:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ