Ամերիկայի Միացյալ Նահանգներում Դելտա ինքնաթիռը, որը թռչում էր Ատլանտայից Ֆորտ Լաուդերդեյլ, կտրուկ կորցրել է բարձրությունը՝ ընկնելով գրեթե 9 կմ: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Ավիաընկերության պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ արտակարգ իրավիճակն առաջացել է սրահի հերմետիկության խախտման պատճառով: Ինքնաթիռին հաջողվել է ապահով վայրէջք կատարել Թամփայի օդանավակայանում՝ այդպես էլ չհասնելով իր նպատակակետին:
«Թթվածնի դիմակները ընկել են սրահում, և ինքնաթիռում քաոս է սկսվել»,-ասել է թռիչքի ուղևորներից մեկը:
Նա ասել է, որ բորտուղեկցորդները մի քանի անգամ ուղևորներին խնդրել են խուճապի չմատնվել, բայց դա չի օգնել: Նույնիսկ ինքնաթիռում գտնվող ուղևորներից մեկը գրկել իր ընտանիքին և ասել, որ սիրում է բոլորին:
Անկումը տևել է 60-90 վայրկյան: