fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ում մտադիր են դաշնային մակարդակով վերականգնել մահապատիժը

Միացյալ Նահանգներում դաշնային մակարդակով վերականգնում են մահապատիժը, որը չէր կիրառվում 2003 թվականից ի վեր:

ԱՄՆ արդարադատության նախարար Ուիլյամ Բարրի խոսքով՝ մահապատժի հինգ վճիռ կիրականացվի առաջիկա դեկտեմբերին և հաջորդ տարվա հունվարին․ խոսքը մասնավորապես առանձնակի դաժան սպանությունների համար դատապարտվածների մասին է, որոնց զոհերի թվում նաև երեխաներ են եղել:

Ամերիկյան իշխանությունները մահապատիժ չեն կիրառել 1963 թվականից մինչև 1988-ը, իսկ 2003-ին երկրում մահվան է դատապարտվել երեք անձ, ինչից հետո ԱՄՆ-ում դադարեցին կատարել այդ վճիռը: Միացյալ Նահանգներում մահապատժի իրականացման համար կիրառում են հատուկ քիմիական նյութեր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ