fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ում մտադիր են մեղմել Թուրքիայի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ Պետքարտուղարությունը սենատորներին հղած ծառայողական գրության մեջ ներկայացրել է իր անհամաձայնությունը Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին օրինագծին՝ կապված Սիրիայի հյուսիս-արևելքում Անկարայի ռազմական գործողության անցկացման և ռուսական S-400 ԶՀՀ-ների գնման հետ: «Ոչ պաշտոնական տեսլական» անվանմամբ համապատասխան փաստաթուղթը հրապարակել է The Daily Beast լրատվական պորտալը:

Խոսքն օրինագծի մասին է, որը պատրաստել էին հանրապետական Ջեյմս Ռիշը և դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը: Այն ավելի վաղ ստացել էր ամերիկյան օրենսդիր մարմնի վերին պալատի արտասահմանյան գործերով պալատի հավանությունը և հիմա պետք է քննարկվի Սենատում, որի ժամանակ կարող են շտկումներ կատարվել:

Նախաձեռնությունն, ի թիվս այլոց, վաշինգտոնյան վարչակազմին պարտավորեցնում է CAATSA օրենքով Անկարայի դեմ սահմանափակումներ մտցնել՝ S-400-ի գնման հետ կապված, ինչպես նաև ԱՄՆ իշխանություններին արգելում է «Թուրքիայի կառավարությանը մատակարարել պաշտպանական նշանակության ապրանքներ, ծառայություններ և տեխնոլոգիաներ», եթե դրանք կարող են օգտագործվել Սիրիայում գործողության ժամանակ:

Պետքարտուղարության կարծիքով՝ օրինագծում շարադրված մի շարք սահմանափակումներ մտցնելը կարող է հանգեցնել «Ռուսաստանից կամ այլ հակառակորդներից Թուրքիայի կախվածության մեծացմանը»: «Ամերիկյան զենքի պաշարների բացակայությամբ այս սահմանափակումները կարող են Թուրքիային դրդել միություն փնտրել Ռուսաստանի հետ՝ որպես իր սպառազինության գլխավոր աղբյուր, ինչը կազդի ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության վրա»,- ընդգծվում է գրության մեջ:

Պետքարտուղարությունը նաև կարծում է, որ ներկայիս տեսքով օրենսդրական նախաձեռնությունը կարող է վնաս հասցնել պաշտպանական ոլորտում Թուրքիայի և ԱՄՆ-ի առևտրային հարաբերություններին և բացասաբար անդրադառնալ Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերի վրա:

Պետքարտուղարությունը սրանով պայմանավորված կոչ է անում օրինագծում փոփոխություններ կատարել՝ ուղղված, մասնավորապես, որոշ սահմանափակող միջոցների մեղմացմանը՝ դրանք իրականացնելիս բացառություններ կիրառելու հնարավորություն ընձեռելու ճանապարհով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ