fbpx
Աշխարհ
23:50 25/10/2019

ԱՄՆ-ում քրգործ է հարուցվել ռուսական միջամտության հետաքննության սկզբնաղբյուրների առթիվ

ԱՄՆ արդարադատության նախարարությունը քրեական գործ է հարուցել ռուսական միջամտության հետաքննության սկզբնաղբյուրների առթիվ վարչական հետաքննության հիմքով:

Դա գործը վարող դատախազ Ջոն Դարհեմին թույլ կտա օրակարգեր սահմանել փաստաթղթեր և վկայական ցուցմունքներ ստանալու համար, կազմել ատենակալների մեծ ժյուրիի կազմն ու քրեական մեղադրանքներ առաջադրել, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը:

Այդ գործի ընթացքում ինչ պոտենցիալ հանցանքներ է հետաքննում դատախազ Դարհեմը, և թե ինչ հնարավոր դրդապատճառներով են առաջնորդվել արդարադատության նախարարությունում քրեական գործ հարուցելիս:

Reuters-ը գրում է, որ դատախազ Ուիլյամ Բարրն ավելի վաղ այս տարի վարչական հետաքննություն էր սկսել՝ կապված նախագահ Դոնալդ Թրամփի այն բողոքների հետ, որ իր նախընտրական շտաբը 2016-ի ընտրությունների ժամանակ անօրինական կերպով ամերիկյան հատուկ ծառայությունների և ուժային գերատեսչությունների կողմից հետաքննության օբյեկտ է դարձել:

Դեմոկրատներն ու ուժային գերատեսչությունների մի շարք նախկին աշխատակիցներ կարծում են, որ Բարրն օգտագործում է ԱՆ-ը ոչնչով չհիմնավորված դավադրության տեսությունները հաստատելու համար, որոնք կարող են շահավետ լինել նախագահի համար և խաթարել վստահությունը հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի անցկացրած ռուսական հետաքննության արդյունքների նկատմամբ:

Վարչական հետաքննության շրջանակում Բարրն օգնություն է խնդրել Ավստրալիայի և Մեծ Բրիտանիայի իր գործընկերներից: Գլխավոր դատախազը երկու անգամ՝ օգոստոսին և սեպտեմբերին այցելել է Իտալիա, հանդիպել Հռոմի հատուկ ծառայությունների գործակալների հետ՝ Մյուլերի հետաքննության ֆիգուրանտների մասին հավելյալ տեղեկություն ստանալու համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ