Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին բացել է չաչայի արտադրության David’s Distillery անվամբ գործարանը, որը գտնվում է ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգի Մորիսվիլ քաղաքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Միխեիլ Սահակաշվիլին և հրապարակել գործարանի բացման տեսագրությունը:
Գործարանի սեփականատեր Դավիթ Ցկիպուրիշվիլին ասել է, որ միեւնույն ժամանակ դա կլինի վրացիների հայրենակցական միության հավաքատեղի: Վրացական չաչա խմիչքը Միացյալ Նահանգների շուկայի համար կպատրաստվի կալիֆոռնիական խաղողից: Ըստ տեղեկությունների՝ գործարանը կարող է օրական մի քանի տոննա չաչա օղի արտադրել։ Գործարանի բացմանը ներկա են եղել նաև Ամերիկայում բնակվող վրացիներ: Իր ելույթում Սահակաշվիլին Վրաստանը կոչել է՝ «խոհարարական գերտերություն»: