fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ում սարսափելի են համարում, որ Թրամփը Պուտինին հրավիրի G7 գագաթնաժողովին

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերը (Նյու Յորքի նահանգից) «սասափելի» է համարել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկությունը՝ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին հրավիրելու G7-ի գագաթնաժողով, որը տեղի կունենա 2020 թվականին Միացյալ Նահանգներում: Այս մասին հաղորդում է TACC-ը։

«Այն առնչությամբ, որ Միացյալ Նահանգները պատասխանատու է G7-ի հաջորդ գագաթնաժովի կազմակերպման և անցկացման համար, սարսափելի է թվում այն փաստը, որ նախագահ Թրամփն, ասես, համակված է Վլադիմիր Պուտինին հրավիրելու գաղափարով, մինչդեռ Ռուսաստանը շարունակում է Ղրիմի օկուպացումը, միջամտում է մեր ընտրություններին և հանդես է գալիս որպես սպառազինությունների նոր մրցավազքի նախաձեռնող»,- մեջբերում է անում հրատարակությունը նրա տեքստից:

Դեմոկրատ սենատորի կարծիքով՝ Ռուսաստանին G7 վերադառնալ թույլ տալու Թրամփի որոշումը սոսկ ցուցադրում է նրա թուլությունը Պուտինի և նրա օլիգարխների նկատմամբ, ինչպես նաև բացասաբար կազդի Միացյալ Նահանգների անվտանգության վրա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ