fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ում սպառնացել են արգելափակել Բրիտանիայի հետ առևտրային գործարքը

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև ցանկացած առևտրային գործարք ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից փաստացի կարգելափակվի, եթե բրեքսիտն ազդի Իռլանդիայի սահմանի վրա և սպառնա Հյուսիսային Իռլանդիայում խաղաղությանը, նախազգուշացրել են ԱՄՆ կոնգրեսականներն ու դիվանագետները: Այս մասին գրում է The Guardian-ը:

Հրատարակությունը նշում է, որ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ԵՄ-ից դուրս գալու դեպքում ԱՄՆ հետ առևտրային գործարքը ներկայացրել է որպես տնտեսական ծախսերը փոխհատուցելու միջոց, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ երկու երկրները շատ կարևոր առևտրային համաձայնագիր կկնքեն, որը 4-5 անգամ կմեծացնի առևտրաշրջանառությունը:

Այնուամենայնիվ Թրամփին չի հաջողվում թշնամաբար տրամադրված Կոնգրեսում առաջ տանել այդ համաձայնագիրը, որտեղ ուժեղ քննադատական վերաբերմունքի կլինի Բրիտանիայի հետ ցանկացած առևտրային գործարքի նկատմամբ, եթե այն սպառնա Բելֆաստի համաձայնագրին կամ Հյուսիսային Իռլանդիայի հետ բաց սահմաններին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ