fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ում Վենեսուելայի ակտիվների վրա պատժամիջոցներ են սահմանվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը վերաբերում է երկրի տարածքում վենեսուելական ակտիվների արգելափակմանը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Պատժամիջոցները մասնավորապես տարածվելու են Վենեսուելայի կենտրոնական բանկի և PDVSA պետական նավթային ընկերության վրա։ Սահմանափակումներն ուժի մեջ են մտել օգոստոսի 5-ից։

ԱՄՆ Կոնգրեսի ղեկավարությանն ուղղված նամակում Թրամփը նշել է, որ որոշել է արգելափակել Վենեսուելայի սեփականությունը՝ Նիկոլաս Մադուրոյի ոչ լեգիտիմ ռեժիմի կողմից իշխանության ուզուրպացման լույսի ներքո։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ