fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ում զինվորականները կհետևեն Սանտա Քլաուսի տեղաշարժին

Չնայած այն բանին, որ ԱՄՆ-ում ժամանակավոր բյուջեի չընդունված նախագծի պատճառով կառավարական հաստատությունները մասնակիորեն դադարեցրել են աշխատանքը, Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում երեխաներն, այնուամենայնիվ, կկարողանան Կոլորադոյի ռազմաբազայից տեղեկատվություն ստանալ Սուրբ ծննդյան գիշերը Սանտայի Քլաուսի տեղափոխությունների վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, դեկտեմբերի 24-ին հայտնել Է The Independent բրիտանական թերթը:

Ամերիկացի զինվորականները հավաստել են, որ 1,5 հազար կամավորներ կօգնեն պահպանել 1955 թվականից հաստատված ավանդույթը, որին համապատասխան Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարությունը երեխաներին տեղեկատվություն Է տրամադրում Սուրբ ծննդյան նախօրյակին՝ դեկտեմբերի 24-ին, Սանտայի Քլաուսի տեղափոխությունների վերաբերյալ: Զինծառայողները և կամավորները դեկտեմբերի 24-ի երեկոյան կհավաքվեն Կոլորադոյի Փիթերսոն ռազմաօդային բազայում, որպեսզի պատասխանեն զանգերին: «Մենք օգտագործում ենք ռադիոտեղորոշիչ համակարգեր, որոնք տեղադրված են ամբողջ աշխարհում, ինչպես նաև արբանյակներից ստացվող ինֆրակարմիր պատկերները, բացի այդ, մեզ մոտ խցիկներ են տեղադրված ամբողջ աշխարհում Սանտային հետեւելու համար: Մենք նաև կործանիչներ ենք օգտագործում Սանտային ուղեկցելու համար»,-պատմել Է մայոր Թոդ Ուոլթերը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ