fbpx
Աշխարհ

ԱՄՆ- ը չի ճանաչում դիվանագիտական կապերը խզելու Մադուրոյի իրավունքը․ Պոմպեո

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ճանաչում Նիկոլաս Մադուրոյի՝ ԱՄՆ-Վենեսուելա դիվանագիտական հարաբերությունները խզելու իրավունքը։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։

Նրա խոսքով՝ Մադուրոն հանդիսանում է «նախկին նախագահ», և նա նման գործողությունների լիազորություն այլևս չունի։ Բացի այդ, Պոմպեոն նշել է, որ ԱՄՆ-ը դիվանագիտական հարաբերություններ կպահպանի Վենեսուելայի ինքնահռչակ առաջնորդ Խուան Գուայդոյի հետ։

Պոմպեոն նաև ընդգծել է, որ Վաշինգտոնն ուշադիր կհետևի իրադարձություններին և համապատասխան միջոցառումներ կձեռնարկի նրանց դեմ, ովքեր սպառնալիք կներկայացնեն Վենեսուելայում ամերիկյան դիվանագիտական առաքելության համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ