fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ը մտահոգված է Սիրիայում ռազմական գործողություն իրականացնելու Թուրքիայի մտադրությամբ

Վաշինգտոնը մտահոգված է Սիրիայի տարածքում գործողություն իրականացնելու թուրքական բանակի մտադրությամբ: Այս մասին TACC լրատվական գործակալությանը հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտեգուսը:

«Սիրիայի հյուսիս-արևելքում նման միակողմանի ռազմական գործողությունները լուրջ մտահոգության տեղիք են տալիս, այն դեպքում, երբ մոտակայքում կարող են լինել ամերիկյան զինծառայողները: Մենք այդպիսի գործողությունը անընդունելի ենք համարում և կրկին կոչ ենք անում Թուրքիային աշխատել մեզ հետ մոտեցման շուրջ»,-ասել է նա:

Օրտեգուսը հայտնել է, որ ԱՄՆ-ը շարունակում է անվտանգության գոտու վերաբերյալ ինտենսիվ քննարկումները Թուրքիայի հետ:

«Մենք կարծում ենք, որ այդ երկխոսությունը սահմանային գոտու անվտանգությունն ապահովելու միակ միջոցն է: Ցանկացած չհամաձայնեցված ռազմական գործողություն Թուրքիայի կողմից կխաթարի այս ընդհանուր հետաքրքրությունը»,-նշել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակը ռազմական գործողություն է սկսելու Սիրիայում ՝ Եփրատից արևելք ընկած հատվածում: Նրա խոսքով ՝ թուրքական կողմն այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանին և Միացյալ Նահանգներին: Գործողության ժամկետների մասին Թուրքիայի նախագահը չի հայտնել:

Եփրատի արևելքում գտնվող տարածքը այժմ վերահսկվում է քրդական ստորաբաժանումների կողմից, որոնց աջակցում է ԱՄՆ-ն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ