fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ը պատրաստ է միջոցներ ձեռնարկել Ասադի դեմ. Պոմպեո

Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է ձեռնարկել ամենավճռական դիվանագիտական և տնտեսական միջոցները սիրիական իշխանությունների և այն պետությունների դեմ, որոնք նրանց աջակցում են՝ Իդլիբում և Հալեպում բնակիչների վրա նրանց վերագրվող հարձակումների հետ կապված։ Այս մասին նշվում է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի գրավոր տարածած հայտարարությունում։

«Միացյալ Նահանգները լուրջ մտահոգությամբ հետևում է Սիրիայի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցող իրադարձություններին, որտեղ Ռուսաստանի, իրանական ռեժիմի, «Հեզբոլլահ» շարժման և Ասադի միավորված ուժերը, ինչպես տեղեկացվում է, ծավալուն հարձակումներ են իրականացնում Իդլիբի և Հալեպի արևմտյան մասի բնակիչների դեմ։

Տեղեկացվում է, որ այդ ուժերը պատահական ընտրությամբ օդային ռմբակոծություններ և վերերկրյա գրոհներ են իրականացնում, որոնց հետևանքով հազարավոր քաղաքացիական անձինք հայտնվել են գնդակոծության տակ Մաարեթ Էն Նուման, ինչի հետևանքով նրանք փախչելու տեղ չունեն։ Տեղեկացվում է, որ այլ շրջաններում տասնյակ հազարավոր մարդիկ փախչում են իրենց տներից»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։

Նա մեղադրանքների ոչ մի ապացույց չի ներկայացրել, չի նշել աղբյուրները, որոնցից ստացել է այս տեղեկությունը։

Ավելի վաղ Թշնամական կողմերի հաշտեցման ռուսաստանյան կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Յուրի Բորենկովն ասել էր, որ «մի շարք տեղեկատվական ռեսուրսների տեղեկությունները Իդլիբի գոտում քաղաքացիական օբյեկտներին իբր ռուսական ավիացիայի կողմից հասցված հարվածների մասին չեն համապատասխանում իրականությանը»։ Նրա խոսքով՝ «հրադադարի ռեժիմն ուժի մեջ մտնելու սկզբից Ռուսաստանի ՕՏՈւ-ն մարտական թռիչքներ չի իրականացնում»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ