fbpx
Աշխարհ

«ԱՄՆ-ը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը». Թուլսի Հաբբարդ

Ամերիկացի պետական և քաղաքական գործիչ, ԱՄՆ Կոնգրեսի անդամ ու նաև նախագահի թեկնածու Թուլսի Հաբբարդը Նյու Հեմփշիրում՝ ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:

«Մենք աջակցում ենք այն օրենսդրական նախաձեռնությանը, որը պարտավորեցնում է ԱՄՆ կառավարությանը պաշտոնական մակարդակով ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Հաբբարդը:

Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ իշխանություններն այն չեն ճանաչում թուրքական լոբբիի պատճառով:

Աղբյուր՝ https://www.shantnews.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ