Աշխարհ

ԱՄՆ զորակազմի կենտրոնացումը Սիրիայի նավթահանքերի շուրջ ապօրինի է․ Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ զորակազմի կենտրոնացումը Սիրիայի նավթահանքերի շուրջ ապօրինի: Այս մասին նա ասել է Ժնևում, որտեղ տեղի էր ունենում սիրիական ճգնաժամի կարգավորմանը նվիրված Աստանայի ձևաչափով հերթական հանդիպումը:

Այս անգամ Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը մասնակցում էին արտգործնախարարների մակարդակով:

Լավրովը հայտարարել է, որ ինքնիշխան պետության բնական պաշարների շահագործումն առանց պայմանավորվածության ապօրինի է:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Սիրիայի հյուսիսում, ի շահ տեղի քուրդ բնակչության, նավթի արդյունահանմամբ կզբաղվի ամերիկյան խոշոր ընկերություններից մեկը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ