fbpx
Աշխարհ

ԱՄՆ զորքերը կարող են հեռանալ ամերիկամեքսիկական սահմանից պատի կառուցումից հետո

Մեքսիկական պատի կառուցումից հետո ԱՄՆ զինծառայողները կարող են հեռանալ ամերիկամեքսիկական սահմանից։ Այս մասին, ինչպե փոխանցում է TACC-ը, հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցերին Կալիֆոռնիայի նահանգում։

«Հենց որ պատի կառուցումն ավարտվի, ղորքերը կարող են հեռանալ սահմանից, իսկ նրանց փոխարեն այնտեղ կմնան սահմանապահ ծառայությունների աշխատակիցները»,- ասել է նախագահը։

Թրամփի խոսքով՝ երկրի հարավային սահմանին դեռևս գործում է արտակարգ դրության ռեժիմը։

«Ես կարծում եմ, որ մենք հաջողության կհասնենք, երբ պատի կառուցումը ավարտին հասցվի, և մարդկանց առևտրով զբաղվողները չեն կարողանա հայտնվել ԱՄՆ-ում։ Ես կարծում եմ, որ, անշուշտ, սա մասշտաբային արտակարգ դրություն է»,-ասել է Թրամփը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ