ԱՄՆ-ի օդանավակայաններից մեկում պայթյուն է որոտացել

Ամենադիտվածներ

ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի Ռոզուել քաղաքի օդանավակայանում պայթյուն է տեղի ունեցել։ Պատահարի հետևանքով 2 մարդ ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է: Եվս 10 հոգի ստացել է թեթև վնասվածքներ և բուժօգնություն է ցուցաբերվել տեղում:

CNN-ի փոխանցմամբ` պայթյունը տեղի է օդանավակայանի պահեստում, երբ 12 հրշեջից բաղկացած խումբը փաթեթավորում էր հուլիսի 4-ի տոնակատարության համար նախատեսված հրավառության նյութերը: Պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել:

Իշխանությունները պարզում են պայթյունի պատճառները: Միևնույն ժամանակ, հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել անզգուշության հետևանքով:

Ամենաթարմ