Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը լրագրողներին տված հարցազրույցում անդրադարձել է Իրանի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցներին և Պակիստանի Գվադար նավահանգիստը Թուրքիայի հետ կապելու հնարավորությանը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը :
Զարիֆն անհրաժեշտություն է համարել, որ բոլոր երկրները պայքարեն ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ, քանի որ դրանք թիրախավորում են միջազգային կարգը:
Նախարարը նշել է, որ Իրանի հարավարևելյան Սիստան-Բելուջիստան նահանգում գտնվող Չաբահար նավահանգիստը և Պակիստանի Գվադար նավահանգիստը մրցակից չեն, ընդհակառակը՝ միմյանց փոխլրացնող:
ԱՄՆ-ը Աֆղանստանի համար Չաբահար նավահանգիստն ազատել է պատժամիջոցներից:
Պատժամիջոցները շրջանցելու համար Զարիֆն ասել է. «Կարող ենք օգտվել Գվադար և Չաբահար նավահանգիստների ներուժից: Գվադար նավահանգիստը կարող ենք երկաթգծի միջոցով և հարավ-հյուսիս միջանցքով կապել Թուրքմենստանին, Ղազախստանին, Ադրբեջանին, Ռուսաստանին և նույնիսկ Թուրքիային»: