fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն Եվրոպա է տեղափոխել B-52 ռազմավարական 6 ռմբակոծիչ

ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների և գործընկերների հետ համատեղ «գործողությունների թատերաբեմում ինտեգրացման և օդային վարժանքների մասնակցության» համար ամերիկյան ռազմաօդային ուժերի վեց B-52 ռազմավարական ռմբակոծիչներ, որոնք տեղաբաշխված էին Լուիզիանայի նահանգի ռազմակայանում, Եվրոպա են տեղափոխվել, հայտնել է CNN-ը՝ տեղափոխումը բնութագրրելով որպես Ռուսաստանի համար նախատեսված ազդանշան՝ Ղրիմի հետ նրա վերամիավորման հինգերորդ տարեդարձին:

Հեռուստաընկերության տվյալով՝ B-52 Stratofortress-ի խումբը Մեծ Բրիտանիայի Ֆեյրֆորդ ավիաբազայում վայրէջք է կատարել անցյալ շաբաթվա վերջին: Մարտի 18-ին չորս ռմբակոծիչ «թռիչքներ է կատարել Եվրոպայի մի քանի վայրերում, այդ թվում՝ Նորվեգական և Բալթիկ (Էստոնիա) ծովերի և Միջերկրական ծովի (Հունաստան) երկնքում», մեջբերում է CNN-ն ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում ստացած տվյալները:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ