fbpx
Հասարակություն

ԱՄՆ-ն Հայաստանի ԱԱԾ-ին ամենագնաց մեքենաներ կտրամադրի

Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալությունը «Զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելման» ծրագրի շրջանակներում Հայաստանին որպես նվիրատվություն տրամադրում է մի շարք տեխնիկական սարքավորումներ, 13 ամենագնաց մեքենաներ և դրանց պահեստամասեր։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգից։

Ներկայացված նախագծի համաձայն՝ նշված գույքն ամրացվելու է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը` սահմանապահ զորքերի կողմից իրենց առջև դրված խնդիրների առավել արդյունավետ լուծման նպատակով: Նախագիծը առաջիկայում կներկայացվի խորհրդարանի վավերացմանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ