fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ը հիասթափված է Թուրքիայի՝ հայկական ավիաընկերությունների համար իր օդային տարածքը փակելու հայտարարությունից

ԱՄՆ-ը հիասթափված է Թուրքիայի՝ հայկական ավիաընկերությունների համար իր օդային տարածքը փակելու հայտարարությունից:

Այս մասին ամենօրյա ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վեդանտ Պատելը։

«Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչը կարևոր է ոչ միայն այս երկրների, այլև տարածաշրջանի կայունության համար։ Հիասթափված ենք հայկական ավիաընկերությունների համար թռիչքների թույլտվությունը կասեցնելու Թուրքիայի հայտարարությունից։

Թռիչքների վերսկսման վերաբերյալ ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունը վստահության ամրապնդման շատ կարևոր միջոց էր ոչ միայն երկու երկրների, այլ նաև տարածաշրջանային կայունության համար: Անկեղծ հույս ունենք, որ Թուրքիան և Հայաստանը կկարողանան շարունակել վերականգնել տնտեսական կապերը և բացել տրանսպորտային հանգույցները»,- ասել է Պաատելը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ