fbpx
Աշխարհ

00:30 13/6/2019

ԱՄՆ-ն Իրանին մեղադրում է միջուկային գործարքի խախտման մեջ

ԱՄՆ-ը հայտարարում է, որ Իրանը խախտում է միջուկային գործարքը, որը Վաշինգտոնը լքեց մեկ տարի առաջ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի եռամսյակային նիստին իր հայտարարության մեջ ԱՄՆ-ը հայտարարել է, որ Թեհրանի կողմից ուրանի հարստացման արագացումը Վաշինգտոնին չի ստիպի հրաժարվել Իրանը մեկուսացնելու իր քաղաքականությունից:

ԱՄՆ դեսպան Ջեկի Ուոլկոտի խոսքով՝ Իրանը հայտարարում է, որ շարունակում է հետևել միջուկային համաձայնագրին, սակայն այժմ պարզվում է, որ Իրանը խախտում է համաձայնագիրը:

«Դա պետք է լուրջ մտահոգություն առաջացնի բոլորիս մոտ: ԱՄՆ-ն Իրանին կոչ է անում անհապաղ վերադառնալ համաձայնագրի պահպանմանը: Մենք համաձայնագրի մյուս մասնակիցներին կոչ ենք անում անհապաղ լուծել այդ խնդիրը»,- ասել է նա՝ կոչ անելով մյուս կողմերին միջոցներ ձեռնարկել:

Ուոլկոտը նաև հիշեցրել է, որ Վաշինգտոնը նախկինի պես բաց է Թեհրանի հետ բանակցությունների համար, որոնք ուղղված են «համապարփակ գործարքին» և տարածաշրջանում «ապակայունացնող պահվածքի» դադարեցմանը:

Վերեվ