fbpx
Աշխարհ

21:00 15/5/2019

ԱՄՆ-ն Իրաքից դուրս է բերում պետական աշխատողներին

ԱՄՆ Պետքարտուղարությունը կարգադրել է Իրաքից դուրս բերել պետական աշխատողներին: Այս մասին հայտնում է Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը:

«Պետքարտուղարությունը կարգադրել է Իրաքից դուրս բերել պետական աշխատողներին, որոնց գործունեությունը կապված չէ արագ արձագանքման ծառայության հետ», – ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ամերիկյան դիվանագիտական առաքելությունը ժամանակավորապես դադարեցնում է Իրաքում վիզային ծառայությունների մատուցումը:

Այս որոշման պատճառը հայտնի չէ:

Վերեվ