fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ը Եվրոպային փորձում է համոզել` ՌԴ-ն ծրագրում է ներխուժել Ուկրաինա

Միացյալ Նահանգները մի քանի շաբաթ է՝ դիվանագիտական ​​ճանապարհներով փորձում է եվրոպական երկրներին համոզել, թե Ռուսաստանը, իբր, ծրագրում է ներխուժել Ուկրաինա: Այս մասին կիրակի օրը հայտնել է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ պարբերականի՝ Միացյալ Նահանգները «Կրեմլի ենթադրյալ մտադրությունների» մասին նյութեր է տարածել ՆԱՏՕ-ի 29 դաշնակիցների հետ երկկողմ և բազմակողմ հանդիպումների ընթացքում և ԵՄ դիվանագիտական ​​խողովակներով։

ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի որոշ երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, որոնք Մոսկվայի հետ երկխոսության, այլ ոչ թե առճակատման կողմնակից են, կարծիք են հայտնել, որ Ռուսաստանը քայլեր չի ձեռնարկի Ուկրաինայի նկատմամբ, «եթե այն չհրահրվի»։ Ըստ պարբերականի՝ Միացյալ Նահանգների տրամադրած տեղեկությունները որոշակիորեն ազդել են այդ երկրների դիրքորոշման վրա: Ենթադրվում է, որ Եվրոպան կաջակցի Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման ամերիկյան առաջարկին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ