fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն տասնյակ երկրների հետ կքննարկի Boeing 737 MAX-ի հավաստագրման գործընթացը

ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը (ԴԱՎ) հրավիրել է տասնյակ երկրների կարգավորող մարմինների ներկայացուցիչների, որտեղ շահագործվել են Boeing 737 MAX-երը, ոչ պաշտոնապես քննարկելու այդ շարքի ինքնաթիռների հավաստագրման գործընթացը: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:

Գործակալության հաղորդմամբ՝ ժողովը կկայանա սեպտեմբերի 23-ին: Նշվում է, որ հրավերն ուղարկվել է JATR (Joint Authorities Technical Review) խմբին, որը ներառում է 50 երկրների ներկայացուցիչների:

Գործակալությունն օգոստոսի վերջին, հղում անելով ավիաշինական ինդուստրիայի աղբյուրներին, հայտնել է, որ Boeing-ը սեպտեմբերից հոկտեմբեր է հետաձգել Boeing 737 MAX-ի հավաստագրման թռիչքների ավարտումը:

Ժամկետների տեղաշարժն ընկերությանը սկզբունքորեն չի խանգարում ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչության կողմից հավանության դեպքում այդ շարքի ինքնաթիռների շահագործումը վերսկսելու ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ