fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ը Թուրքիայից պահանջել է հրաժարվել ռուսական С-400-ից

ԱՄՆ-ը Թուրքիայից պահանջել է հրաժարվել ռուսական C-400 հակահրթիռային համակարգերի ձեռքբերումից՝ փոխարինելով այն ԱՄՆ-ի Patriot համակարգերով: Այս մասին շաբաթ օրը՝ հունվարի 5-ին, հաղորդել է թուրքական Yeni Şafak-ը:

Անկարա ժամանած ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչները հունվարի 3-ին անցկացված բանակցությունների ընթացքում Թուրքիայի արտաքին գործերի նախարարության և Թուրքիայի պաշտպանության նախարարության առջև C -400 համակարգերի պատվերների վերաբերյալ պայմանագրերը չեղյալ հայտարարելու պայման է դրել: Այսպիսով, Վաշինգտոնը վերջին անգամ փորձել է արգելափակել ռուսական համալիրների մատակարարումը Թուրքիային:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի Patriot համակարգի մատակարարման առաջարկը չի ներառում զեղչ կամ տեխնոլոգիական փոխանցում: Ամերիկյան համակարգերի համար պայմանագրի գումարը կազմում է 3,5 մլրդ դոլար, C-400-ի գնումը ավելի էժան արժե:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ