fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ը վերջնագիր է ներկայացրել Եվրոպային պաշտպանության ոլորտում համագործակցության հարցում․ El Pais

Միացյալ Նահանգները վերջնագիր են ներկայացրել եվրոպական երկրներին պաշտպանության ոլորտում տարվող քաղաքականության հարցում: Այս մասին հաղորդում է El Pais-ը:

Պարբերականի տվյալներով՝ Վաշինգտոնը պնդում է սպառազինությունների ոլորտում եվրոպական նախագծերում իր ընկերությունների մասնակցության վրա: Սակայն Եվրոպայի երկրները վախենում են հայտնվել «ռազմական նյութերի արտահանման պարագայում ամերիկյան նորմատիվների թակարդում»: Ընդ որում՝ կողմերի միջև լարվածությունն աճում է, և ԱՄՆ-ը նախազգուշացրել է Եվրամիությանը, որ իր անդամները կարող են միայնակ մնալ «այնպիսի սպառնալիքի առջև, ինչպիսին է Ռուսաստանը»:

Պարզաբանվում է, որ յուրաքանչյուր լուրջ կոնֆլիկտ պահանջում է պատասխան, որը մշակվել է ԱՄՆ-ի, Կանադայի, Նորվեգիայի և Բրիտանիայի հետ համատեղ, սակայն, եթե տեղի ունենա պաշտպանության քաղաքականության առումով ամերիկյան և եվրոպական դիրքորոշումների միաձուլում, ապա Եվրոպան կարող է բախվել սեփական սպառազինությունների միջոցով ինքնապաշտպանության անհրաժեշտության հետ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ