fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ում կորոնավիրուսը արգելափակող հակամարմին են հայտնաբերել. Fox News

Sorrento Therapeutics դեղագործական ընկերությունից ամերիկացի գիտնականները հակամարմիններ են հայտնաբերել: Նրանց խոսքով այդ հակամարմինները 100 տոկոսով արգելափակում են կորոնավիրուսը:

Մասնագետները վերլուծել են միլիարդավոր հակամարմիններ, որոնց մեջ հայտնաբերել են կորոնավիրուսի վրա ազդելու ունակությամբ հարյուրավորների։ Դրանից հետո, գիտնականները առանձնացրել են տասնյակ հակամարմիններ, իսկ հետագա ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանցից մեկը՝ STI-1499-ը, ունակ է 100 տոկոսով պաշտպանել մարդու բջիջները վարակվելուց։

Նշվում է, որ հակամարմինը պարուրում է վիրուսը և այն չորս օրվա ընթացքում հեռացնում է օրգանիզմից:

Sorrento Therapeutics-ի հիմնադիր Հենրի Ջին նշել է, որ այս դեղամիջոցի շնորհիվ կարանտինը բոլոր երկրներում կարելի կլինի հանել, քանի որ այլևս կարիք չի լինի սոցիալական հեռավորություն պահելու:

Այս մասին հայտնում է Fox News-ը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ