fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ում Ford Mustang-ը վաճառվել է նախորդ սեփականատիրոջ աճյունի հետ

Մարդիկ սովորաբար մեքենաները գնում են նրանց սեփականատերերից, ինչը չի կարելի ասել1968 թվականի Ford Mustang-ի ձեռքբերման մասին, որում շփոթված գնորդը հայտնաբերել է նախորդ սեփականատիրոջ աճյունը: Այս մասին հաղորդում է Fox News-ը:

Արտառոց գնման պատմությունը ներկայացրել է այդ ապրանքանիշի սիրահարների կայքը:

Մեքենան 40 տարվա ընթացքում ժանգոտում էր Ֆլորիդա նահանգի մարագում, երբ մահացած սեփականատիրոջ՝ Ջեյմսի ընտանիքը համաձայնել էր այն վաճառել մահացածի լավագույն ընկերոջը՝ Բրյուսին: Նա մքենան տարել էր Հյուսիսային Կառոլինա:

Ավելի ուշ Բրյուսի մոտ ֆինանսասկան խնդիրներ էին սկսվել և նա որոշել էր մեքենան վաճառել հնահավաք Զայք Թեյլորին:

Սակայն երբ Թեյլորը սկսել էր նայել մեքենան, սրահում աճյունով տարա էր հայտնաբերել և հարցրել Բրյուսին, թե ինչ է դա: Բրյուսը հանգիստ ասել էր, որ դա առաջին սեփականատեր Ջեյմսի աճյունն է, որը վաճառվում է մեքենայի հետ:

Թեյլորը երկար ժամանակ տարակուսել էր, սակայն վերջ ի վերջո 7 հազար դոլարով գնել էր մեքենան: Ավելի ուշ նա ավելի թանկ գնով այն վաճառել էր սրահին՝ 23 հազար դոլարով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ