Միացյալ Նահանգների Դաշնային դատարանը դատապարտել է Փոլ Մանաֆորտի նախկին դաշնակից Սեմ Փեթենին՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի նախագահության ընթացքում ուկրաինական կառավարության օգտին առանց գրանցման լոբբիստ աշխատելու և ոչ լեգիտիմ աշխատանք կատարելու համար:
Դատարանի որոշման համաձայն՝ նա նաև ստիպված է վճարել 5 հազար դոլար տուգանք և կատարել 500 ժամ հասարակական աշխատանք: Սեմ Փեթենը դատապարտվել է 3 տարվա պայմանական ազատազրկման:
Փեթենն ընդունել է իր մեղավորությունը դեռևս անցած տարվա օգոստոսին: Հետաքննության ընթացքում նա համագործակցել է իշխանությունների հետ:
Փեթենի դատավճիռը կայացրած դատավոր Էմի Բերման Ջեքսոնն հայտարարել է, որ Փեթենի կատարած հանցանքը շատ լուրջ է: Նա նաև հայտնել է, որ հաշվի առնելով, որ Փեթենը ընդունել է իր մեղքը և համագործակցել է հետաքննության հետ, նրա պատիժը մեղմացվել է: