fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ը կամրապնդի Կիպրոսի հետ հարաբերությունները՝ ազդանշան ուղարկելով Թուրքիային

ԱՄՆ-ը կամրապնդի Կիպրոսի հետ գործընկերային հարաբերությունները՝ ազդանշան ուղարկելով Թուրքիային: Այս մասին գրում է Ahval-ը:

Կիպրոսի կառավարության խոսնակ Պրոդրոմոս Պրոդրոմուն հայտարարել է, որ Վաշինգտոնը ջերմ է վերաբերվում Հունաստանի, Իսրայելի և Կիպրոսի միջև գործընկերությանը, որը նպաստում է Միջերկրական ծովի արևելյան հատվածում կայունությանն ու անվտանգությանը։

Պրոդրոմուն հանդես է եկել հայտարարությամբ այն բանից հետո, երբ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը բանակցություններ է վարել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Պալմերի հետ:

Հունաստանը, Իսրայելն ու Կիպրոսն ամրապնդում են կապերը՝ ձգտելով օգտվել ածխաջրածնային հսկայական պաշարներից, որոնք հայտնաբերվել են Միջերկրական ծովի արևելյան հատվածում: Սակայն Թուրքիան դեմ է Կիպրոսի կղզիների մոտ հորատման ծրագրերին:

Անկարան հայտարարում է, որ Հունաստանի վարչակազմը խախտում է կիպրոսցի թուրքերի իրավունքները՝ շահագործելով պաշարները: Թուրքիայի կառավարությունը նաև վիճարկում է Կիպրոսի տնտեսական գոտին:

Պրոդրոմուն հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ակնկալում են, որ Թուրքիան զերծ կմնա անօրինական գործողություններից այն ջրերում, որտեղ Կիպրոսը բացառիկ տնտեսական իրավունքներ ունի:

Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտի՝ Հարավային Եվրոպայի հարցերով տնօրեն Յուրի Կիմը հայտարարել էր, որ Կիպրոսի և Հունաստանի հետ կապերի ամրապնդումը Միացյալ Նահանգներին թույլ կտա հասնել տարածաշրջանում իր նպատակներին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ