fbpx
Սպորտ

ԵԱ․ հայ 2 ըմբիշներ մեկնարկեցին հաջող․ Ամոյանը հաղթեց 2 րոպեում

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթանում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Արդեն ավարտվել է ազատոճայինների պայքարը ու մեկնարկել են հունահռոմեական ոճի ըմբիշները։ Մենք այս ձևում ունենք 7 ներկայացուցիչ, որոնցից 4-ը մեկնարկում են այսօր։

Նրանցից 2-ը արդեն մեկնարկել են ու տարել են հաղթանակները։ Դավիթ Օվասափյանը որակավորման փուլում 3-1 հաղթեց լեհ Ռաֆալ Կրաևսկիին։ Առավել տպավորիչ էր Մալխաս Ամոյանի հաղթանակը․ նա 2 րոպեում 9-0 հաշվով ջախջախե լիտվացի Մանտաս Սինկևիչուսին։

Մեր երկու ըմբիշները իրենց հաջորդ գոտեմարտը կունենան 1/8-րդ եզրափակչում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ