fbpx
Խորհրդարան

Ապրիլյանի հանգամանքները քննող հանձնաժողովը ամփոփիչ զեկույցը կներկայացնի ԱԺ նախագահին

Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ սեպտեմբերին հանձնաժողովն իր ամփոփիչ զեկույցը ներկայացնելու ԱԺ նախագահին։

Նա նշեց, որ զեկույցն ունենալու է հույժ գաղտնի, խիստ գաղտնի, գաղտնի, բաց տիրույթներ։ Նախատեսված չափով հասարակությունը, ԱԺ պատգամավորները և անվտանգության մարմինների հիմնական պատասխանատուները հնարավորություն են ունենալու տեղեկանալ զեկույցին։

Քոչարյանի խոսքով՝ ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի Ապրիլյանի ժամանակ զոհվածների հարազատները ամբողջությամբ կարողանան ծանոթանալ զեկույցի բոլոր մանրամասներին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ