Սեպտեմբերի 25-26-ը ՀՀ-ում ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնի (ԱՊՀ ՀԱԿ) համակարգմամբ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն անցկացրեց ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավար կազմի հավաքը և ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքը:
Վարժանքի ժամանակ վառելիքաէներգետիկ համալիրի (ՎԷՀ) օբյեկտներում ահաբեկչական գործողությունների նախապատրաստման նախանշանների հայտնաբերման ուղղությամբ համաձայնեցված օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում մշակվել են Համագործակցության երկրների (Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի) իրավասու մարմինների փոխգործակցության ալգորիթմները, բացահայտվել է ԱՊՀ մի շարք պետությունների տարածքում գործող քողարկված ահաբեկչական ցանցը:
ԱՊՀ ՀԱԿ-ին առընթեր համակարգման շտաբի աջակցությամբ լուծվել են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների (ՄԱԿ) զինյալների բացահայտմանը, Համագործակցության պետությունների ՎԷՀ-ի, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտներում նախապատրաստվող ահաբեկչական գործողությունների կանխարգելմանը և կանխմանը, ընդհատակյա քողարկված ահաբեկչական ցանցի բացահայտմանը, ՄԱԿ-ի «զինյալների» գտնվելու վայրի հայտնաբերմանը և ձերբակալմանը վերաբերող խնդիրները:
Հակաահաբեկչական գործողությունների կառավարման հանրապետական օպերատիվ շտաբի (Հայաստանի Հանրապետություն) ղեկավարությամբ մշակվել են հակաահաբեկչական միջոցառումների անցկացման պայմաններում ուժերի և միջոցների պլանավորմանը, ինչպես նաև մարմինների և ստորաբաժանումների կայուն և շարունակական կառավարմանը վերաբերող խնդիրները:
Հստակեցվել և ճշտվել են կարևորագույն նշանակության օբյեկտներում ահաբեկչական գործողությունների կանխման ընթացքում ՀՀ տարբեր գերատեսչությունների ստորաբաժանումների միջև արդյունավետ փոխգործակցության ալգորիթմները:
«Արարատ-Անտիտեռոր-2019» վարժանքի արդյունքներով ՀՀ ԱԱԾ և ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարությունը դրական է գնահատել բոլոր ներգրավված ստորաբաժանումների գործողությունները: Վարժանքի նպատակներն իրագործվել են:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքից։