Կրթություն
15:50 28/02/2020

Ամփոփվել են վերապատրաստվող կազմակերպությունների ընտրության մրցույթի արդյունքները

ՀՀ կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստում իրականացնելու համար երաշխավորվել են Ուսուցման ազգային հիմնադրամը և «Հույս և Ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական հասարակական կազմակերպությունը:

Հրամանի համար հիմք է ծառայել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի փետրվարի 21-ի N 135-Ա հրամանով ձևավորված հանձնաժողովի եզրակացությունը:

ՀՀ ԿԳՄՍՆ կողմից հայտարարված վերապատրաստող կազմակերպության ընտրության մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած երկու կազմակերպությունները բավարարել են ԿԳՄՍ նախարարության սահմանած պահանջները:

Այս մասին տեղեկանցում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

Վերեվ
COVID-19. թարմացումներ