fbpx
ՏՏ

Ամստերդամի ծրագիրը էլեկտրամոբիլների վերաբերյալ

Ամստերդամի մունիցիպալիտետը հրապարակել է ծրագիր, համապատասխան որի 2030 թվականից մուտքը քաղաք փակ կլինի ավտոտրանսպորտի բոլոր տեսակների համար, բացառությամբ՝ էլեկտրամոբիլների: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ֊ը։ Ինչպես հայտնել է Dutchnews լրատվական պորտալը, տեղական իշխանությունները կարծում են, որ այդ քայլը թույլ կտա քաղաքացիների կյանքի տևողությունն ավելացնել երեք ամսով։

Տեղեկացնում են,որ արդեն 2020 թվականից կարգելվի այն դիզելային ավտոմեքենաների մուտքը Նիդեռլանդների մայրաքաղաք, որոնք թողարկվել են 2005 թվականից ավելի վաղ, ինչը կշոշափի մոտավորապես 4 հազար քաղաքային ավտոտերերի շահերը: Դրանից հետո արգելքն աստիճանաբար կտարածվի նաև այլ ավտոմոբիլների վրա: Ընդունված միջոցների առաջին գնահատումը պլանավորված է 2022 թվականին:

«Ամստերդամցիները մեկ տարի պակաս են ապրում օդի աղտոտվածության պատճառով,- մեջբերել է փոխքաղաքապետ Շարոն Դեյքսմայի խոսքը:-Իրադրությունը փոխելու ամենաարդյունավետ եղանակը քաղաքն էկոլոգիապես մաքուր տրանսպորտի փոխադրելն է: Իմ նպատակն է՝ Ամստերդամը դարձնել մաքուր տրանպորտի համաշխարհային մայրաքաղաքը»:

Ներկայում քաղաքում ստեղծված են էլեկտրամոբիլների համար նախատեսված մոտավորապես 3 հազար լիցքավորման կայաններ: «Անցումը էկոլոգիապես մաքուր տրանսպորտի խրախուսվելու է դրամաշնորհների ու սուբսիդիաների տրամադրման ճանապարհով,սակայն իրենց ավանդը պետք է ներդնեն բոլոր կողմերը՝ և՛ ընկերությունները, և՛ բնակիչները, և՛ հյուրերը»,֊ հայտնել է Դեյքսմանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ