fbpx
Ժամանց

20:00 2/10/2019

Ամստերդամում 2020-ից կբարձրացվի տուրիստական հարկը

Հոլանդիայի մայրաքաղաքում, բացի հյուրանոցային համարի արժեքի 7 տոկոսի գանձումից, ճանապարհորդները ստիպված կլինեն ամեն մարդու համար 3 եվրո վճարել տեղակայման օբյեկտում անցկացրած գիշերվա համար։ Այս մասին հաղորդում է CNN Travel-ը:

Երեխաները, ինչպես նաև մինչև 16 տարեկան դեռահասները կազատվեն հարկից: Դրանից բացի՝ Ամստերդամի իշխանությունները 1 եվրոյի հարկային գանձում կկատարեն կեմպինգում իջևանելու համար:

Մինչև 10 տոկոսով ավելացել է նաև բնակարանի վարձակալման հարկը․ այն կգանձեն բնակարանի ամրագրման մասնավոր Airbnb ծառայությունում: Ամստերդամը պահանջում է 8 եվրո հարկի վճարում այն մարդկանցից, որոնք քաղաք նավակով են գալիս:

Ակնկալվում է, որ հարկային նոր գանձումները տարեկան մոտ 100 մլն եվրո կմուտքագրվի Ամստերդամի գանձապետարան:

Նշենք, որ ամեն տարի Ամստերդամ է այցելում մոտ 18 մլն արտասահմանցի զբոսաշրջիկ: Սա ավելի է, քան Հոլանդիայի ողջ բնակչությունը:

Վերեվ