Ամուլսարը սար պիտի մնա և վերջ․ դատական վեճն ավարտվել է փառահեղ հաղթանակով-Azat TV
Իրավական

Ամուլսարը սար պիտի մնա և վերջ․ դատական վեճն ավարտվել է փառահեղ հաղթանակով

Շիրակ Բունիաթյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որի մեջ, մասնավորապես, ասված է․

«Մի երկու ամիս առաջ գրել էի, որ իմ և Լիդիանի դատական վեճն ավարտվեց իմ հաղթանակով, բայց քանի որ նրանք որոշել էին պայքարել մինչև վերջ, դիմեցին Վճռաբեկ դատարան` բողոքարկելով վերաքննիչ ատյանի որոշումը։

Այսօր ստացա Վճռաբեկ դատարանի որոշումն այն մասին, որ մերժվել է Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը։

Այսպիսով, դատական վեճն ավարտված է իմ և իմ փաստաբանի փառահեղ հաղթանակով։

Մեկ անգամ ևս շնորհակալություն փաստաբան Mushegh Khachikyan – ին մասնագիտական բարձր որակների և հետևողական աշխատանքի համար։

Բարձրագույն ատյաններում հաղթանակ տանելը մի ուրիշ հաճույքա։

Մյուս ընկերներիս հաջողություն և հաղթանակ եմ մաղթում Լիդիանի հետ նմանատիպ դատական վեճերում։

Ամուլսարը սար պիտի մնա և վերջ…»

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ