fbpx
Քաղաքականություն

Ամուլսարի հարցը արդեն հանք դառնալու կամ սար մնալու հարց չէ․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ներկայիս կառավարությունը, ԱԺ-ն, կառավարող ուժը լայն ու խորը բարեփոխումներ անելու հանձնառություն ու պարտավորություն ունեն։ Այդպիսիք չանելը ճակատագրական հետևանքներ կունենա առաջին հերթին իրենց համար, բայց նաև, որոնք հավասարապես կիսելու ենք բոլորս։ Նման բարեփոխումները հնարավոր ա իրականացնել բարձր լեգիտիմության ու վստահության պայմաններում։ Վստահության ցածր մակարդակի դեպքում այդ ռեֆորմները տապալվելու մեծ շանսեր ունեն, մանավանդ, եթե հաշվի առնենք դրանք մշակելու և իրագործելու կառավարող ուժի վերջերս ցուցաբերած կարողությունները։

Իսկ ի՞նչ ա անում կառավարող ուժն այդ վստահությունն ու կարևորագույն ռեֆորմներ իրագործելու լեգիտիմությունն ստանալու կամ, նվազագույնը, եղածը չկորցնելու համար։ Ամուլսարի հարցի դեպքում նա քաղաքացիների հետ պայման կապելուց հետո, այդ պայմանների դեպքում իր ուզածին չհասնելով, փոխեց պայմանը։ Եվ հարց ա առաջանում՝ ո՞ր մի ողջամիտ ուժը/մարդը կլոր սեղանի շուրջ բան կքննարկի, կպայմանավորվի, եթե գիտի, որ դրա շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունն ավելի շուտ չի կատարվի, քան կկատարվի։ Դուրս գանք ներքին քաղաքականության սահմաններից։ Ո՞ր երկիրը, միավորումը կնստի լուրջ բան կքննարկի նման ուժի հետ, որն իր քաղաքացիներին ոտի վրա քցում ա։ Ես իմ դեպքում, որպես մի քաղաքացի, կարող եմ ասել, որ կառավարող ուժի հետ 1,5 տարի առաջ կապող վստահության հաստ պարանից մնացել ա մի բարակ կոճի թել։

Ամուլսարի հարցը միայն հանք դառնալու կամ սար մնալու հարց չի արդեն։ Ամուլսարի հարցը նոր քաղաքական համակարգ ունենալու կամ չունենալու, կուսակցությունների մասին լավ օրենք ունենալու կամ չունենալու, ընտրական լավ օրենսգիրք ունենալու կամ չունենալու հարց ա։ Չեք հավատո՞ւմ, ընկերներ, փորձե՛ք»։

https://www.facebook.com/usernameisavailablenow/posts/1653101518154897

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ