fbpx
Խորհրդարան

17:50 11/9/2019

Ամուլսարի մասին հարցերը ինքս ուղղել եմ կառավարության անդամներին և ստացել նույն պատասխանները․ Լենա Նազարյան

«Ամուլսարի հետ կապված լրագրողների և հանրության հարցերը ես ինքս ուղղել եմ կառավարության անդամներին և ստացել եմ այն նույն պատասխանները, որոնք նաև դուք եք ստացել: Այդ պատասխանները ներկայացվել են», – այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Լենա Նազարյանը:

Հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունից հետո անձամբ ինքն ինչ դիրքորոշում ունի, Նազարյանը պատասխանեց․ «Եթե այդ հարցը լիներ Ազգային ժողովում, ես կպատասխանեի այդ հարցերին: Մնացած իմ մտահոգությունները ես հայտնել եմ իմ քաղաքական թիմում՝ քննարկումների ժամանակ»:

Վերեվ