fbpx
Խորհրդարան

15:40 12/6/2019

Ամուլսարի վերաբերյալ արտասահմանյան ընկերության իրականացրած փորձաքննության եզրակացությունը պատրաստ է. Էրիկ Գրիգորյան

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հունիսի 12-ին Ազգային ժողովում նշեց, որ Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ արտասահմանյան ընկերության իրականացրած փորձաքննության եզրակացությունն արդեն պատրաստ է։ Քննչական կոմիտեն արդեն ստացել է այդ եզրակացությունը, և դա քրեական գործի շրջանակներում ապացույցներ ձեռք բերելու մի մաս է համարվում։

Գրիգորյանը հավելեց, որ Քննչական կոմիտեն գնահատական կտա այս եզրակացության հիման վրա:

Նախարարը նշեց, որ եթե եզրակացությունը լինի բացասական, և պարզվի, որ այդ կազմակերպության գործունեության արդյունքում բնապահպանական վտանգներ են սպառնում, ապա Կառավարությունը իրավական գործընթաց կիրականացնի, որ ընկերության գործունեությունը դադարեցվի։

Վերեվ