fbpx
Էկո

Ամուլսարն իսկապես քաղաքական կարևոր հարց է. Վահագն Ավագյան

«Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Կառավարող ուժին խորհուրդ կտամ, Ամուլսարի հարցում իրենց տեսակետները հանրությանը ներկայացնելիս, մանիպուլյացիաների չդիմել: Առավոտյան աներձագն Ամուլսարի հանքի դեմ արտահայտվողներին «նախկիններ» և «քաղաքական դիվիդենտներ փնտրողներ» է անվանել:

Ամուլսարն իսկապես քաղաքական կարևոր հարց է, մասնավորապես` հայկական բիզնեսի ընդդեմ օֆշորային քրեաօլիգարխիայի, հայկական բնության ընդդեմ կասկածելի կապերի, 21-րդ դարի թվային տեխնոլոգիաների ընդդեմ միջնադարյան հանքարդյունաբերության, քաղաքակիրթ ժողովրդավարության ընդդեմ աֆրիկյան անօրեն տարածքի: Այս քաղաքական հարցում հայ ժողովուրդն ինքնիշխանի դիրքերից որոշում է կայացրել, և եթե կառավարությունը որևէ հիմնավորում չունենալով դիմի մանիպուլյացիաների, ապա այս քաղաքական հարցը դառնալու է կառավարության նկատմամբ անվստահության հարց, և այստեղ նախկինները որևէ կապ չունեն: Հակառակը, բոլորին ակնհայտ է, որ նախկինների ստվերային կոռուպցիոն գործարքների ուժով է ձեռք բերվել Ամուլսարի հանքի լիցենզիան, հետևաբար այս հարցում կառավարությունն է «նախկին»:

Առկա իրավիճակում իրավական երկրին հարիր երկու ճանապարհ կա.

1. անմիջապես դադարեցնել «Լիդիանի» լիցենզիայի գործողությունը,
2. պատրաստել հանրաքվե Հայաստանի ՄԻԱԿ իշխանությունների՝ հայ ժողովրդի կամքը պարզելու համար»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1286533968193732&id=100005114233621

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ