fbpx
Էկո

Ամուլսարը կարող է առանց նոր փորձաքննության շահագործվել․ Հայկ Գևորգյան

Ամուլսարի հանքը կարող է նաև առանց նոր փորձաքննության շահագործվել: Այս մասին օգոստոսի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը:

Նա հիշեցրեց, որ վարչապետը շրջակա միջավայրի նախարարությանը հանձնարարել է պարզել՝ արդյոք լրացուցիչ ռիսկերի գնահատման անհրաժեշտություն կա:

«Տեսնենք, թե ինչ ցույց կտա նոր ուսումնասիրությունը: Չեմ կարող պատասխանել հարցին, թե արդյոք անհրաժեշտ է իրականացնել ռիսկերի նոր գնահատում, քանի որ դա կարող են անել միայն մասնագետները», – ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Ջերմուկ, հանդիպել քաղաքի բնակիչների հետ: Քաղաքացիներ մեծ մասը հանդես էր եկել ընդդեմ լեռնահանքային արդյունաբերության: Փաշինյանն ավելի ուշ հայտարարել էր, որ հանձնարարել է «Էլարդի» եզրակացությունն ուղարկել Շրջակա միջավայրի նախարարություն՝ պարզելու համար, թե արդյոք շրջակա միջավայրի վրա ազդեցության լրացուցիչ գնահատում անցկացնելու անրաժեշտություն կա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ