fbpx
Սպորտ

Ամուսնացե՞լ են Ռոնալդուն ու Ջորջինան, թե դրա մասին լուրերը կեղծ են

Վերջերս տեղեկություններ էին շրջանառվում, որ «Յուվենտուսի» պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն գաղտնի ամուսնացել է իր ընկերուհի Ջորջինա Ռոդրիգեսի հետ։

Ջորջինան ու Ռոնալդուն մի քանի տարի է ինչ ընկերություն են անում ու ունեն համատեղ 1 երեխա, ինչպես նաև մեծացնում են ևս 3 երեխայի։

TMZ Sports-ը նշում է, որ ամուսնության մասին շշուկները սկսել են տարածվել, երբ Ջորջինան Պորտուգալիայի ազգային հավաքականի խաղի ժամանակ ցուցադրել է իր ադամանդյա մատանին։

Աղբյուրը, հղում կատարելով Ռոնալդուի շրջապատին, նշում է, որ, չնայած վերոնշած մատանիի գոյությանը, ամուսնության մասին լուրերը կեղծ են ու չեն համապատասխանում իրականությանը։

Հավելենք, որ մատանին ցուցադրելուց հետո Ջորջինան ԶԼՄ-ներին հայտնել էր, որ այն ամուսնական չէ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ