fbpx
Աշխարհ

Ամուսնության առաջարկ՝ Իտալիայի խորհրդարանի ամբիոնից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իտալիայի խորհրդարանի պատգամավոր Ֆլավիո Դի Մուրոն խորհրդարանական նիստի ժամանակ ամուսնության առաջարկ է արել իր սիրելիին՝ Էլիզա Դե Լեոյին: Այս մասին հաղորդում է Euro News հեռուստաալիքը:

Պատգամավորը ելույթի հնարավորություն է խնդրել երկրաշարժի հետևանքով տուժածների, տարածքների վերականգնման մասին օրինագծի քննարկման ժամանակ:

«Ես ցավում եմ խորհրդարանի աշխատանքն ընդհատելու համար, սակայն ինձ համար սա առանձնահատուկ օր է:

Էլիզա, կամուսնանա՞ս ինձ հետ»,- առաջարկել է նա՝ բացելով մատանու տուփը:

Չնայած պատգամավորի գործընկերներն այս ռոմանտիկ քայլը ծափահարություններով են ողջունել, սակայն խորհրդարանի ղեկավար Ռոբերտո Ֆիկոն դրան դրական արձագանք ցույց չի տվել։

«Ես ամեն ինչ հասկանում եմ, բայց չեմ մտածում, թե տեղին է ելույթն այդ նպատակով օգտագործելը»,- ասել է Ֆիկոն:

Դեռևս հայտնի չէ, թե արդյոք Դե Լեոն ընդունել է սիրեցյալի ամուսնության առաջարկը, թե՝ ոչ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ