fbpx
Աշխարհ

Էմի Կլոբուչարը հայտարարել է, որ պատրաստ է պայքարել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար

ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի անդամ, Մինեսոտայից սենատոր Էմի Կլոբուչարը հայտարարել է, որ պատրաստ է պայքարել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար։

«Ահա ձեր առջև կանգնած է հանքափորի թոռնուհին, ուսուցչուհու և լրագրողի դուստրը, Սենատում Մինեսոտա նահանգից ընտրված առաջին կինը և հայտարարում եմ, որ մտադիր եմ առաջադրել իմ թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում»,- Եվրանյուզի հաղորդմամբ՝ ասել է նա իր կողմնակիցներին։

Հայտնի է, որ ԱՄՆ առաջիկա ընտրություններին կարող է մասնակցել հինգ կին թեկնածու։ Իրենց ցանկությունների մասին հայտնել են նաև դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ Ուորրենը, տեղեկատվություն կա, որ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի կինը նույնպես փորձում է գնահատել իր շանսերը առաջիկա ընտրություններում, որը կայանալու է 2020 թվականի նոյեմբերի սկզբին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ