ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Արդարադատության նախարարության կայքը՝ https://www.moj.am/ -ը, այսօրվանից Ձեզ կներկայանա ամբողջովին նոր դիզայնով։
Հիմնական խնդիրն էր՝ գրավիչ ու պարզ լինելով՝ ապահովել առավելագույն գործածելիություն։
Կայքի այցելուները մեկ գործողությամբ հնարավորություն կունենան ծանոթանալ`
Նախարարության նորություններին,
թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթներին,
Նախարարության ռազմավարություններին,
ՔԿԱԳ ծառայություններին,
Պետռեգիստրի ծառայություններին,
Հանրային ծառայությունների միասնական գրասենյակի աշխատանքներին,
Այս պահին գործող և առաջիկայում ընդլայնվող էլեկտրոնային ծառայություններին,
Դիմում/բողոք ունենալու դեպքում` Թեժ գծի հետ կապ հաստատելու հնարավորություններին։
Կայքը լավարկված է ցանկացած չափի համակարգչային մոնիտորների համար, ունի մոբայլ տարբերակ՝ նախատեսված սմարթֆոն, պլանշետ և այլ գաջեթներ գործածողների համար»։
